Միջազգային

Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը շարունակում է ավելանալ

Իսպանիայի իշխանությունները լրացուցիչ օգնություն են ուղարկել Վալենսիա շրջան, որտեղ ավերիչ ջրհեղեղից հետո շարունակվում են  որոնողական աշխատանքները։

Կիրակի օրը զոհերի թիվը հասել է 217-ի։ Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:

Մադրիդից և Իսպանիայի այլ շրջաններից ժամանել է շուրջ 4000 զինվորական, որպեսզի օգնի փրկարարներին անհետ կորածների որոնմանը։

«Ոմանք տեսել են, թե ինչպես են մարդիկ ներս մտնում, իսկ հետո չեն վերադառնում։ Այս պահին մենք շատ բան չգիտենք։ Մինչև չտեսնենք, թե ինչ կա ներսում, անհնար է ասել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Ջուրն այնքան ուժգին թափվեց, որ ամեն ինչ քարշ տվեց ներս՝ ներքևի երկրորդ հարկ»,-պատմում է մադրիդցի հրշեջ Խոսե Մարիա Գոնսալեսը, որը մասնակցում է որոնողափրկարարական գործողությանը։