Միջազգային

Վալենսիայում կրկին եղանակի մասին նախազգուշացում է հայտարարվել

Իսպանիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ ակտիվացրել է առավելագույն եղանակային կարմիր նախազգուշացումը Վալենսիայի համար:

«Վալենսիայի հարավային ափ: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այս տարածքում հնարավոր են սաստիկ ամպրոպներ։ Սպասվում է, որ կարճատև անձրևներ կլինեն»,- ասվում է նախազգուշացման մեջ:

Նախազգուշացումը կգործի 16.00-ից մինչև ժամը 23.00-ն։