Միջազգային

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին

Մոլդովայի իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի զանգվածային միջամտության մասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի է ունենում կիրակի օրը։ Այս մասին X (Twitter) սոցիալական ցանցում հայտարարել է ներկայիս նախագահ Մայա Սանդուի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն, հայտնում է«Европейская правда»-ն։  

Սեկրիերուն ասել է, որ Մոլդովայի իշխանությունները հետևում են «Ռուսաստանի զանգվածային միջամտությանը» ընտրական գործընթացին։ Ըստ նրա, խոսքը քվեարկության արդյունքները խեղաթյուրելու մեծ ներուժով ջանքերի մասին է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական