Միջազգային

Իսպանիայի թագավորն անդրադարձել է իր հետ կապված միջադեպին

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն անդրադարձել է բնակիչների հետ տեղի ունեցած միջադեպին, երբ այցի ժամանակ քաղաքացիները ցեխ ու քարեր էին շպրտել պատվիրակության ուղղությամբ։

Ելույթ ունենալով Միացյալ օպերատիվ-համակարգող կենտրոնի նիստում՝ Ֆիլիպ VI-ը հայտարարել է, որ այժմ ճիշտ ժամանակն է ջրհեղեղներից տուժած մարդկանց վստահություն հաղորդել պետության մասնակցության հարցում:

«Պետք է հասկանալ մարդկանց զայրույթն ու հուսահատությունը, որ հարկադրաբար վատ վիճակում են հայտնվել»,- ասել է նա։