Թեհրանում ուսանողուհին մերկացել է Ազադ համալսարանի դիմաց՝ ի նշան բողոքի հիջաբի հետ կապված նկատողության համար, հաղորդում է Iran International-ը:
«Իրանցի ուսանողուհին ձերբակալվել է շաբաթ օրը՝ ի նշան բողոքի հագուստը հանելու համար այն բանից հետո, երբ Թեհրանի Իսլամական Ազադ համալսարանի անվտանգության աշխատակիցները ենթադրաբար նկատողություն են արել նրան անպատշաճ հիջաբ կրելու համար», - ասվում է հրապարակման մեջ։
Ըստ ուսանողների՝ նա մերկացել է այն բանից հետո, երբ իրեն նկատողություն են արել հիջաբը սխալ կրելու համար։ Նշվում է, որ համալսարանի ներկայացուցիչը հաստատել է աղջկա ձերբակալության մասին տեղեկությունը։
Իրանում հիջաբ կրելը պարտադիր է օրենքով։