Միջազգային

Իրանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

4,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգում: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ 

Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհեր չկան, սակայն մի քանի հոգի տուժել է։

Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ միջադեպի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։