Միջազգային

Քարեր և ցեխ են նետել Իսպանիայի թագավորի շքախմբի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ժողովուրդը քարեր և ցեխ է նետել Իսպանիայի թագավորի շքախմբի ուղղությամբ Վալենսիայի ջրհեղեղի գոտի կատարած այցի ժամանակ, հայտնում է ABC թերթը։

Պաիպորտա գյուղի բնակիչները ողջունել են Ֆիլիպ VI-ին, վարչապետ Պեդրո Սանչեսին և շրջանի ինքնավար համայնքի կաբինետի ղեկավար Կառլոս Մեյսոնին՝ բացականչելով «Մարդասպաններ»։ Միապետը փորձել է հանգստացնել դժգոհներին ու զրուցել նրանց հետ։

Արդյունքում ընդհատվել է պետության ղեկավարի այցը Պաիպորտա։