Միջազգային

Քեմի Բադենոչը՝ Բրիտանական պահպանողական կուսակցության նոր առաջնորդ

Բրիտանական պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է դարձել Քեմի Բադենոչը Ռիշի Սունակի փոխարեն։

Նա նախկինում աշխատել է որպես արտաքին առևտրի և իրավահավասարության նախարար:

Վարչապետ և լեյբորիստների առաջնորդ Քեյր Սթարմերը շնորհավորել է Բադենոչին հաղթանակի կապակցությամբ և առաջին սևամորթ առաջնորդի ընտրությունն անվանել կուսակցության հպարտության աղբյուր։