ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: ԱՄՆ նախկին նախագահը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
«Թրամփը նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերը՝ որպես ուժեղ, խելացի և դինամիկ: Արամ Ա-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի արցախյան հիմնախնդրով, մասնավորապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի հետ կապված միջազգային երաշխիքների ապահովման, ինչպես նաև էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելու հարցերով։
Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակություն»: