Միջազգային

Ավելի քան 72 միլիոն մարդ վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ-ի ընտրություններին

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 միլիոն ամերիկացի։ Այս մասին են վկայում շաբաթ օրը Ֆլորիդայի պետական ​​համալսարանի հրապարակած տվյալները։Ըստ հաշվարկների՝ վաղաժամ քվեարկել է 72 045 918 մարդ։ Ավելի քան 38 միլիոն ընտրատեղամասերում անձամբ է քվեարկել, իսկ գրեթե 34 միլիոնը՝ փոստով:Վաղաժամկետ ընտրողների ամենամեծ թվով նահանգների ցուցակը գլխավորել է Տեխասը (8,6 մլն)։ Դրան հաջորդում են Ֆլորիդան (7,3 մլն), Կալիֆոռնիան (6,7 մլն), Հյուսիսային Կարոլինան (4,2 մլն) և Ջորջիան (4 մլն): Երկրում գրանցված ընտրողների թիվը մոտավորապես 168 միլիոն է։

Հաջորդ համընդհանուր ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հանրապետականներին կներկայացնի պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, դեմոկրատներին՝ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը։