Միջազգային

ԱՄՆ-ն սխալվում է` կարծելով, թե Մոսկվան միջուկային զենք չի կիրառի․ Մեդվեդև

ԱՄՆ-ն սխալվում է, թե կարծում է, որ Մոսկվան միջուկային զենք չի կիրառի ինքնապաշտպանության նպատակով։ Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ 

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը շահագրգռված չէ համաշխարհային պատերազմի սանձազերծմամբ։ Ընդ որում, ամերիկացի քաղաքական գործիչները կարծում են, որ Ռուսաստանը երբեք չի անցնի սահմանը, նշել է նա։

«Նրանք սխալվում են», - ասել է Մեդվեդևը և հայտարարել, որ Ռուսաստանի գոյության սպառնալիքի դեպքում երկրի ղեկավարությունը պարզապես ոչ մի այլ ընտրություն չի ունենա: