Այս տարվա հոկտեմբեր ամսին Վրաստանից արտաքսվել է 60 օտարերկրացի։ Նրանք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրաքի, Նիգերիայի, Հորդանանի, Ալժիրի, Եգիպտոսի և Գանայի քաղաքացիներ են եղել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունը։
Ձերբակալվածներից ոմանք ինքնակամ լքել են Վրաստանը, իսկ մյուսները բռնի կերպով վտարվել են, հայտնում է գերատեսչությունը։