Միջազգային

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 500-ի

Իսպանիայում հորդառատ անձրեւների և ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը կարող է հասնել 500-ի, գրում է Español թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մառլասկան հայտարարել էր, որ զոհերի թիվը հասել է 207-ի, և կշարունակի աճել։ Ավելի վաղ Español-ը, վկայակոչելով աղբյուրներ, նշել էր, որ առնվազն 250 մարդ համարվում է անհետ կորած։

«Տեղակայման վրա աշխատող ոչ պաշտոնական աղբյուրները (հեռ.-խմբ.) պնդում են, որ շուտով զոհերի թիվը կհասնի 500-ի»,- գրում է հրատարակությունը։ Արտակարգ իրավիճակների աշխատակիցները Español-ին հաստատել են, որ դեռևս կան շատ տարածքներ, որտեղ պետք է որոնումներ իրականացվեն:

Չեն բացառում, որ այնտեղ կարող են շատ մահացածներ լինել։ «Մենք չգիտենք անհայտ կորածների ճշգրիտ թիվը: Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչ մասշտաբների հետ գործ ունենք»,- ասել է Վալենսիայում աշխատող հրշեջներից մեկը: