Միջազգային

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Հաղորդվում է, որ Վալենսիայում և Կաստելյոնում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել, Անդալուսիայի ափամերձ գոտում՝ կարմիր մակարդակ։ Երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում դուրս չգալ փողոց, եթե դրա կարիքը չկա։

Ըստ աղբյուրի՝ շատ մարդիկ համարվում են անհետ կորած, ուստի զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։