«Հյուսիսային հոսք» գազատարի բոլոր ուղիներն ավարտվել են, ուստի, դեռ շինարարության փուլում գտնված «Հյուսիսային հոսք-2»-ի ոչնչացման մասին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները անհասկանալի են»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հյուսիսային հոսքն», ի վերջո, ավարտվեց: Ավելին, «Հյուսիսային հոսք - 2»-ի ուղին պահպանված է, և այն ցանկացած պահի, ինչպես այդ մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ է գործարկման», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Շատ դժվար է ենթադրել, թե ինչ նկատի ուներ պարոն Թրամփը», - հավելել Է Պեսկովը: