Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրաքի օդային տարածքն օգտագործվում է Իրանի դեմ։
«Իրաքն ամենաբարձր մակարդակով հավաստիացնում է, որ թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործել Իրանի դեմ, սակայն տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար։
Մենք Իրաքին խնդրել ենք բողոք ներկայացնել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ: Իրանը ևս կշարունակի բողոքներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին և համապատասխան քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է Արաղչին։