Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները Հյուսիսային Կորեայի օբյեկտներին սիմուլյացիոն հարվածի վարժանքներ են անցկացրել։
Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո տեղի ունեցած ուժի ցուցադրությանը մասնակցել է շուրջ 110 ինքնաթիռ: Այս մասին հայտնել է The Time պարբերականը։
Նշվում է, որ երկու երկրների կործանիչները իրականացրել են հյուսիսկորեական թիրախների ռմբակոծման իմիտացիա։
Ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հյուսիսային Կորեայի կործանիչների դասավորություններին: Հարավային Կորեայի ԶՈւ գլխ. շտաբը հայտարարել է, որ այս լայնածավալ ընդհանուր օդային զորավարժությունները ցույց են տվել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի պատրաստակամությունն ու ունակությունը՝ արդյունավետորեն դիմակայել Փհենյանի միջուկային և հրթիռային սպառնալիքներին: