Միջազգային

«Առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով»․ ԱՄՆ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնադրության պաշտոնականացումը, X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։ 

«Սա ցույց է տալիս, որ առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին՝ դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,- գրել է Միլլերը։