«Նրանք [դեմոկրատները] սիրում են ասել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ եղել, որ աշխատել եմ Ռուսաստանի համար, որ ես ռուս լրտես եմ եղել։ Այդ մարդիկ հիվանդ են»․ ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն Արիզոնայի Գլենդել քաղաքի մարզադաշտում Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ իր կապը դեմոկրատները հորինել են 2016 թվականին, երբ նա ընտրություններում հաղթեց Հիլարի Քլինթոնին: Դրանից հետո ամերիկյան ԶԼՄ-ները վերցրին այդ տեղեկությունը։
Թրամփը նաև ասել է, որ արգելափակել է «Հյուսիսային հոսք- 2» -ի շինարարությունը: Բացի այդ, հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ իր խնդիրն է «բաժանել Չինաստանն ու Ռուսաստանը»:
— Tucker Carlson (@TuckerCarlson) November 1, 2024