Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի. սա 1973 թվականից ի վեր ամենաուժեղ ջրհեղեղն է այդ երկրում։
«Հիմա ամենակարեւորը հնարավորինս շատ կյանքեր փրկելն է»,-ասել է վարչապետ Պեդրո Սանչեսը։
Հաղորդվում է, որ առնվազն 155 մարդ զոհվել է Վալենսիայում, ևս երկուսը՝ Կաստիլիա Լա Մանչայում, մեկը՝ Անդալուսիայում: