Միջազգային

Առաջիկա օրերին շուրջ 8000 հյուսիսկորեացի է Ուկրաինայի հետ կոնֆլիկտին ներգրավվելու. ԱՄՆ

Ջո Բայդենի վարչակազմում պնդում են, որ Հյուսիսային Կորեայից շուրջ 8000 զինվորական այժմ գտնվում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին և պատրաստվում է Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտի բռնվել «առաջիկա օրերին»:

Այս թվերը զգալիորեն գերազանցում են Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի գնահատականները, որը մեկ օր առաջ հայտարարել էր, որ «մի քանի հազար հյուսիսկորեացիներ Ռուսաստանի արևելքում գտնվող մարզահրապարակներից առաջ են շարժվել Կուրսկի շրջանի ուղղությամբ, իսկ նրանց փոքր թիվն արդեն այնտեղ է»:

«Եթե այդ զորքերը մասնակցեն ռազմական գործողություններին, կդառնան օրինական ռազմական թիրախներ»,-հինգշաբթի օրը նշել Է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտպանության նախարարի և Հարավային Կորեայի պատվիրակության հետ համատեղ մամուլի ասուլիսում:

ԱՄՆ-ը գնահատել է, որ Ռուսաստանում կա մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվորական, Սեուլն ու նրա դաշնակիցները գնահատել են, որ այդ թիվը հասել է 11 000 - ի, իսկ Ուկրաինան պնդում է, որ դրանք թիվը շուրջ 12 000 է: