Միջազգային

ԱՄՆ-ն Չինաստանին խնդրել է ազդել Հյուսիսային Կորեայի վրա. The New York Times

ԱՄՆ-ն Չինաստանին խնդրել է ազդել Հյուսիսային Կորեայի վրա և դադարեցնել զորքերի տեղափոխումը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ Վաշինգտոնն այս շաբաթ բարձրացրել է հյուսիսկորեական զորքերի հարցը: Վերջին զրույցը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, երբ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելը, Պետդեպարտամենտի Ասիայի առաջատար մասնագետ Դանիել Քրիտենբրինկը և պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ' Բրայենը մի քանի ժամ անցկացրել են չինացի դիվանագետների հետ՝ դեսպան Սե Ֆենգի սենյակում:

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Երմակի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի ուղղությամբ Չինաստանի ջանքերը: