Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել երկրում վերջին իրադարձությունների ֆոնին մտածել իրեն ներում շնորհելու մասին:
«Ես լիովին համերաշխ եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, և ինձ դուր եկավ, որ նա սադրանքի չգնաց և չհամաձայնեց Ռուսաստանի դատախազության պահանջներին։ Ես տեսա, որ տիկին Սալոմեն նույնպես բաց չի թողել Մեդվեդևի սպառնալիքը։
Հենց Մոսկվայից ստացված նման հրահանգներով, մատից ծծած մեղադրանքներով ես արդեն ավելի քան երեք տարի գտնվում եմ անազատության մեջ և չեմ ուզում, որ այդ ապօրինի կալանավորման համար պատմական պատասխանատվության ֆիգուրանտը լինի նախագահ Զուրաբիշվիլին, որն իրապես կարող է վերացնել այդ անարդարությունը։ Ի՞նչ եք կարծում, ժողովուրդ»,- գրել է Սաակաշվիլին։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ԿԸՀ-ի խնդրանքով հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ: Հանձնաժողովը կոչ է արել ստուգել կեղծիքների բազմաթիվ մեղադրանքները, այդ թվում՝ Զուրաբիշվիլիի մեղադրանքները։