Միջազգային

Վրաստանում ընդդիմությունը կրկին ցույց կանի

Վրաստանի ընդդիմադիր երեք ուժեր հայտարարել են նոյեմբերի 4-ին Ռուսթավելիում կայանալիք բողոքի ակցիայի մասին: Ինչպես համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտնել են «Լելո», «Ուժեղ Վրաստան», «Հանուն փոփոխությունների» և «Միասնություն - ազգային շարժում» կոալիցիաների ղեկավարները, նրանց նպատակը «հաղթանակին վերադառնալու համար նպատակային ակցիայի մշակումն է, որն ուղղված է արդյունքին»:

Նրանց խոսքով՝ ստեղծվել է նաև համակարգող շտաբ, որի աշխատանքներին կարող են մասնակցել քաղաքացիական բոլոր ակտիվ խմբերը՝ ակցիաներ պլանավորելու համար: Բացի այդ, նրանք հայտնել են, որ միջազգային գործընկերների հետ աշխատում են «կեղծիքների սխեմաների» բացահայտման ուղղությամբ։ Նաև կբացահայտվեն և կպատժվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ սխեմաներին։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ ակցիան Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, տեղի կունենա նոյեմբերի 4-ին, ժամը 19:00-ին. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: