Միջազգային

«Արևմուտքը կարծում էր, որ Զելենսկին կսպանվի»․ Կուլեբա

Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին «կարող էին սպանել»։ 

«Արևմտյան գործընկերները ցանկանում էին, որ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը Զելենսկին հանդես գար տեսաուղերձով, քանի որ կարծում էին, որ նախագահը կսպանվի»,- ասել է Կուլեբան։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը Զելենսկիին խորհուրդ է տվել պատրաստվել «վտարանդի կառավարություն ստեղծման», ինչպես նաև մշակել ռազմական լուծումներ՝ Ուկրաինային պարտիզանական պատերազմի նախապատրաստելու համար։