Միջազգային

Վրաստանում ընտրախախտումների գործով ձերբակալվել է 2 անձ

Վրաստանի նախընտրական շրջանում և ընտրությունների օրը կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 47 քրեական գործ. այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։

Քրեական գործերը վերաբերում են ընտրությունների արդյունքների կեղծմանը, ընտրողների կամարտահայտության վրա ազդեցությանը, ընտրախախտումներին։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, ուսումնասիրվում են տեսագրությունները և պարզվում կատարողների ինքնությունը։ Ըստ դատախազության՝ Մառնեուլի թիվ 69 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների կեղծման փաստով ձերբակալվել է երկու անձ: