Միջազգային

«Միաբևեռ աշխարհը չի աշխատում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե միաբևեռ աշխարհը չի աշխատում և չէր կարող աշխատել․ «Դրան այլընտրանք է պետք»,- ասել է Լուկաշենկոն՝ ուշադրություն դարձնելով, որ «այն ամենը, ինչի համար պատասխանատվություն են ստանձնում արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչները՝ ժողովրդավարացման և խաղաղության բարելավման դրոշի ներքո, հանգեցնում է հակառակի»: 

Նա որպես օրինակ մատնանշել է Իրաքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, Աֆրիկայի երկրները, իսկ այժմ՝ Ուկրաինան։ Միաբևեռ աշխարհի հարցում արձագանքը, ըստ Լուկաշենկոյի, տարածաշրջանային ՇՀԿ-ի, գլոբալ BRICS-ի հայտ գալն էր՝ «որպես համախոհների միավորման հարթակներ»։