Հնդկաստանն ու Չինաստանն ավարտել են Հիմալայների Լադակհի վիճելի շրջաններից ռազմական ստորաբաժանումների և տեխնիկայի դուրսբերումը՝ պաշտոնապես ավարտելով քառամյա դիմակայությունը:
Ներկայումս կողմերը ստուգում են սահմանագիծը և պատրաստվում հետագա պարեկությանը: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Վերջնական ստուգումն իրականացվում է հոկտեմբերի 21-ին Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանային լարվածության նվազեցման շուրջ ձեռք բերված համաձայնության համաձայն:
Կողմերը զորքերի և մարտական տեխնիկայի հետքաշման համատեղ ստուգում են անցկացնում սահմանազատման գծից փոխհամաձայնեցված հեռավորության վրա, որից հետո ձեռնամուխ կլինեն իրենց սահմանամերձ շրջանների պարեկության իրականացմանը: