ԱՄՆ նախագահի թեկնածունե Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը երեկ առանձին - առանձին ելույթ են ունեցել Վիսկոնսին նահանգում՝ ընտրությունների օրվանից ընդամենը մի քանի օր առաջ:
Վիսկոնսինը այն յոթ հիմնական նահանգներից է, որին երկու թեկնածուներն էլ շատ ժամանակ, գումար և ուշադրություն են հատկացնում:
Փենսիլվանիայի և Միչիգանի նման՝ սա, այսպես կոչված, «կապույտ պատի» նահանգ է համարվել, որը տասնամյակներ շարունակ անընդմեջ քվեարկել Է դեմոկրատների օգտին:
Ամեն ինչ փոխվեց 2016-ին, երբ Դոնալդ Թրամփը հաղթեց Հիլարի Քլինթոնին բոլոր երեք շրջաններում՝ ստանալով 44 ձայն և դառնալով նախագահ:
2020 թվականին Ջո Բայդենը նորից փոխեց իրերի ընթացքը՝ հաղթելով ընտրություններում ու իրերը վերադարձնելով իրենց տեղերը։
Հարիսի համար այս նահանգները նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայն ստանալու ամենաակնհայտ ուղիներից մեկն է:
Վիսկոնսինի վերջին երկու մրցապայքարներն անցել են մրցակիցներից նվազագույն տարբերությամբ:
2016թ. Թրամփը 47,8%-ով հաղթել Է 47% հավաքած Քլինթոնին
2020թ. Բայդենը 49,6%-ով հաղթել է 48,9% հավաքած Թրամփին
Այս ընտրական փուլի ընթացքում հարցումների արդյունքները հիմնականում մնացել են մի քանի տոկոսային կետի սահմաններում, ինչը թույլատրելի սխալանքի սահմաններում է:
Սա հուշում է, որ Վիսկոնսինը պատրաստ է հաջորդ տհաճ եզրափակչին: