ԱՄՆ նախագահի հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը արձագանքել է գործող նախագահ Ջո Բայդենին։
Վիսկոնսինում Թրամփը, ուղաթիռից իջնելուց հետո, նստել է աղբատար մեքենա։ Հանրապետական թեկնածուն կրել է հատուկ ժիլետ և «Թրամփ» գրությամբ աղբատարից դիմել իր կողմնակիցներին․
«Ինչպե՞ս է նայվում իմ աղբատարը։ Սա Քամալայի և Բայդենի պատվին է»,- ասել է Թրամփը։
Բայդենը հերքել է Թրամփի կողմնակիցներին «աղբ» անվանելու հայտարարությունը՝ ընդգծելով, որ իր ասածը սխալ է մեկնաբանվել։ Սպիտակ տունը պնդել է, որ նախագահը խոսել է միայն մեկ անձի մասին՝ քիչ հայտնի կատակերգուի, որը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի լողացող կղզի»։