Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդուլ Աթին հեռախոսազրույցի ընթացքում «վտանգավոր» են անվանել տարածաշրջանում Իսրայելի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել հարձակումները Գազայում և Լիբանանում:
Իրանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային ընթացիկ զարգացումները և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում նրանք ընդգծել են միջազգային հանրության, առաջին հերթին՝ իսլամական երկրների հրատապ և արդյունավետ ջանքերի անհրաժեշտությունը՝ Լիբանանում և Գազայում հրադադարի հասնելու համար: