Եվրահանձնաժողովը տուգանքի ընթացակարգ է սկսել չինական առցանց առևտրի հսկա Temu-ի նկատմամբ: Բրյուսելում առցանց էժան ապրանքներ վաճառող ընկերությանը կասկածում են թվային ծառայությունների մասին ԵՄ օրենքը խախտելու մեջ: Ի թիվս այլ բաների, խոսքը կեղծված և վտանգավոր արտադրանքի առևտրի մասին է․ հայտարարել է գերատեսչությունը հոկտեմբերի 31-ին:
Դատավարության ընթացքում, մասնավորապես, կուսումնասիրվի Temu ինտերնետային էջի ձևավորումը: Նրա քննադատները կարծում են, որ այն ստեղծվել է այնպես, որ գնորդների մոտ կախվածություն առաջացնի և չնախատեսված ծախսերի հանգեցնի։