Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բայրամովը հայտարարել է Մ․ Բրիտանիայի Եվրոպայի, Հս․ Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաուտիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղ գործընթացի մասին:
Ըստ ադրբեջանական կողմի՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն Հայաստանի սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են համարվում: