Միջազգային

«Մենք վրացիների համար անհանգստանում էինք». Լուկաշենկո

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Եվրասիական անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ մեկնաբանել է Վրաստանում ընդունված վիճահարույց նորմերը, որոնց թվում է «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը: Իր ելույթի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ Վրաստանին «պարտադրվում է» ԼԳԲՏ քարոզչություն:

«Մենք վրացիների համար անհանգստանում էինք․ վրացիներին ԼԳԲՏ-ի նման ինչ-որ բան էին պարտադրում։ Վրացիներին, որոնք Խորհրդային Միությունում ամենատաքարյուն տղամարդիկ էին, ինչ-որ ԼԳԲՏ են պարտադրում նրանց։ Վրացիները սա թող չընդունեն, նրանք ամբողջ կյանքում կանանց օրորոցից են հետևել»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն նաև նշել է, որ Վրաստանը ցանկանում էր թափանցիկություն իր երկրում՝ ընդունելով «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, իսկ Արևմուտքը դրա համար «ոչնչացնում է» երկիրը: