«Արևմուտքի կողմից առաջ քաշված Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը» հիմարություն է, իսկ նրա «հաղթանակի պլանը»՝ շիզոֆրենիա»․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային խորհրդաժողովում՝ Լավրովը նշել է, որ Արևմուտքում երկար տարիներ անտեսում են Ուկրաինայի ռուսալեզու բնակչության հանդեպ խտրականությունը, 2014 թվականից կյանքի տարբեր ոլորտներում ռուսաց լեզվի օգտագործման հետևողական արգելքը և Ռադայի կողմից կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելող օրինագծի ընդունումը:
«Կիևում ռուսատյաց, ռասիստական ռեժիմի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության այս կոպտագույն խախտման առջև Արևմուտքը փակում է աչքերը՝ շարունակելով առաջ տանել Զելենսկու փակուղային, ես կասեի՝ հիմար «խաղաղության բանաձևը», որը Ռուսաստանին կապիտուլյացիայի կոչ է անում։ Իսկ մի քանի շաբաթ առաջ այդ քաղաքացին հրապարակեց ոչ պակաս շիզոֆրենիկ «հաղթանակի պլանը», - ասել է Լավրովը։