Միջազգային

«ՌԴ-ն շահագրգռված է Հս. Կորեայի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ». Պեսկով

«Ռուսաստանը շահագրգռված է Հյուսիսային Կորեայի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ, ու դա չպետք է որևէ մեկին վախեցնի»․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք հավատարիմ ենք մեր շահերին՝ զարգացնել հարաբերությունները մեր հարևանի հետ, ըստ էության, բոլոր ոլորտներում, և դա ոչ մեկին չպետք է վախեցնի կամ անհանգստացնի։ Դա և՛ ԿԺԴՀ-ի, և՛ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները, լինելով հարևան պետություններ», - ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման և ռազմական տեխնոլոգիաների հարցում Ռուսաստանի կողմից օգնության մասին հարցին: