Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը հոկտեմբերի 30-ին հայտնել է, որ պաշտոնական Բեռլինը հետ է կանչում Իրանում իր դեսպան Մարկուս Պոտցելին «խորհրդակցությունների համար»: Այս մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Պոտցելը բողոքի նոտա է փոխանցել Իրանի արտաքին գործերի նախարարին և դեմարշ է իրականացրել մի քանի տարվա բանտարկությունից հետո գերմանա-իրանական ծագման քաղաքագետ Ջամշիդ Շարմահդի մահապատժի կապակցությամբ:
Նույն օրը Գերմանիայի ԱԳՆ են կանչել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որին «վճռական բողոք» են հայտնել իրանական ռեժիմի գործողությունների դեմ:
Կանցլեր Օլաֆ Շոլցը մահապատիժն անվանել է «սկանդալ»:
«Ջամշիդ Շարմահդին անգամ դատարանում իրեն առաջադրված մեղադրանքներից պաշտպանվելու հնարավորություն չեն տվել», - հայտարարել է նա:
Շարմահդը ծնվել է Թեհրանում, մանկությունն անցկացրել է Գերմանիայում, իսկ կյանքի մեծ մասն ապրել է ԱՄՆ-ում։ Տղամարդուն առեղծվածային հանգամանքներում առևանգել և Իրան էին տեղափոխել Դուբայ ուղևորության ժամանակ, որից հետո ահաբեկչության մեղադրանք էին առաջադրել: