Միջազգային

Խարկովում ռուսական հարվածի հետևանքով երեխա է մահացել

Ուկրաինական Խարկով քաղաքին ռուսական հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 11-ամյա երեխայի մահվան և 30 տուժածի մասին:

«Զոհվել է մեկ երեխա, տուժել է 35 մարդ, որոնցից մեկը երեխա է։ Երեք մարդ փրկվել է: Ավերվել է ինը հարկանի շենքի մուտքը հինգերորդից մինչև առաջին հարկ։ Փլատակների տակ, հավանաբար, մարդիկ են մնում։ Վթարափրկարարական աշխատանքները շարունակվում են», - հայտնել են փրկարարները: