Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել մտածել վերջին իրադարձությունների լույսի ներքո իրեն ներում շնորհելու մասին։
«Ես լիովին համաձայն եմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և ինձ դուր է եկել, որ նա սադրանքի ենթարկվել և չի համաձայնել Ռուսաստանի դատախազության պահանջների հետ։ Տեսա, որ տիկին Սալոմեն նույնպես չի վախեցել Մեդվեդևի սպառնալիքից։
Մոսկվայից շինծու մեղադրանքներով ստացված նման հրահանգների հիման վրա է, որ ես ավելի քան երեք տարի բանտարկված եմ, և ես չեմ ցանկանում, որ նախագահ Զուրաբիշվիլին, ով իսկապես կարող է չեզոքացնել այս անարդարությունը, պատմականորեն պատասխանատու լինի այս անօրինական բանտարկության համար։ Ի՞նչ եք կարծում, ժողովուրդ»,- գրել է նա։