ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է հայ-ադրբեջանական կարգավորմանը միջամտելու մեջ։
Մինսկում Եվրասիական անվտանգության հարցերով երկրորդ միջազգային խորհրդաժողովում նա հայտարարել է, թե Արևմուտքն իր «ապակառուցողական ակտիվությունն» է մտցնում Եվրասիայի տարբեր վայրերում։ Նրա խոսքով՝ Արևմուտքը համառորեն փորձում է Հարավային Կովկասում իր ծառայություններն առաջարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար:
Լավրովը հիշեցրել է, որ Ամերիկան 20 տարվա օկուպացիայից հետո «փախավ» Աֆղանստանից։ Նա նշել է, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն այսօր փորձում են միջամտել Աֆղանստանում զգայուն իրավիճակի կայունացման գործընթացին: