Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամթի առաջարկի մասին։
«Եթե Թրամփը նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում ցանկանա ավարտել պատերազմը՝ ստիպելով Ուկրաինային տարածքներ զիջել, նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- ասել է Զելենսկին։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես կդիմի Հարավային Կորեային` ռազմական օգնության խնդրանքով։ Խոսքը հրետանու, հակաօդային պաշտպանության համակարգերի և այլնի մասին է:
«Հյուսիսային Կորեայի՝ պատերազմի մեջ մտնելուց հետո, Ուկրաինան կարող է Կիմ Չեն Ընին կալանավորելու պահանջ ներկայացնել Միջազգային քրեական դատարան, ինչպես դա եղավ Պուտինի դեպքում»,- ասել է Զելենսկին։