Միջազգային

Առնոլդ Շվարցենեգերն աջակցել է Հարրիսին

Հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կոչ է արել ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկել դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսի օգտին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն

«Մենք պետք է առաջ շարժվենք, այդ իսկ պատճառով ես կքվեարկեմ Քամալա Հարրիսի և Թիմ Ուոլսի օգտին, նույնիսկ եթե ամեն ինչում համաձայն չեմ նրանց դիրքորոշումների հետ»,- հայտարարել է դերասանը։