Միջազգային

ԿԺԴՀ–ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել՝ Ճապոնական ծովում փորձարկումների ժամանակ։ Ներկա է եղել նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որը նաև ելույթ է ունեցել։

«Այս մեկնարկը արդար և լիովին լեգիտիմ ռազմական միջոց է, որը ցույց է տալիս մեր վճռականությունը՝ պատասխան տալու թշնամիներին, որոնք սպառնում էին հանրապետության անվտանգությանը և վերջին ժամանակներս միտումնավոր սրում էին իրավիճակը տարածաշրջանում անվտանգության ոլորտում»,– ասել է Կիմ Չեն Ինը։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն արձագանքել է կատարվածին, նշելով, որ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռի թռիչքի տևողությունը կազմել է 86 րոպե, բարձրությունը գերազանցել է 7 հազար կմ-ը: