Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և միևնույն ժամանակ անդամակցել Եվրամիությանը։
«Եթե Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերադառնալ եվրաինտեգրման ուղի, մենք նրանց առաջարկում ենք կոնկրետ ծրագիր՝ չեղյալ համարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը վնասում է քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին, ինչպես նաև չեղյալ համարել «ընտանիքի պաշտպանության արժեքների մասին» օրենքը, քանի որ խտրականությունը մեր արժեքը չէ»,- ասել է նա։
Բորելը նաև հայտարարել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «լուրջ խախտումների» հետաքննության անհրաժեշտության մասին և մեղադրել իշխանություններին «երկիրը ԵՄ-ից, նրա արժեքներից և սկզբունքներից հեռու տանելու մեջ»։