Իրանը շուտով կպատասխանի Իսրայելի հարվածին․ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Մոհամմադ Ռեզա Նագդին․ փոխանցում է Al Arabiya-ն։
«Առաջիկա օրերին դուք ավելի ջախջախիչ հարվածներ կտեսնեք։ Մենք նրանց անակնկալի կբերենք մեր միջոցներով և հնարամտությամբ», - հայտարարել Է գեներալը։
Ավելի վաղ Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հասկացրել էր, որ Իրանը կարձագանքի իր երկրի ողջ տարածքում ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը:
«Սիոնիստական ռեժիմը սխալ է թույլ տվել Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում։ Մենք կստիպենք ռեժիմին՝ հասկանալ, թե ինչ ուժ, կարողություն և ցանկություն ունի իրանցի ժողովուրդը»,- ասել էր այաթոլլահ Ալի Խամենեին։