Եվրամիությունը մինչև 35,3% լրացուցիչ սակագներ է սահմանում Չինաստանից ներկրվող էլեկտրամոբիլների համար․ հաղորդում է AFP լրատվական գործակալությունը: Ավելի վաղ կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ էր արտահայտվել նման մաքսատուրքերի սահմանմանը։
Գերմանական BMW-ն, Mercedes-ը և VW-ն նույնպես միանշանակ քննադատել են նման նախաձեռնությունը, քանի որ ընկերությունները պատժիչ սակագները համարում են սխալ մոտեցում, որը չի բարձրացնի եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերության մրցունակությունը:
Չինաստանն արդեն արձագանքել է. եվրոպական ոգելից խմիչքների՝ մինչև 39% սակագները դարձել են առաջին նախազգուշական կրակոցը, հատկապես՝ Ֆրանսիայի նկատմամբ։
ԵՄ-ը ցանկանում է սակագների միջոցով պաշտպանել եվրոպական արդյունաբերությունը։ Սակայն նորամուծությունից կտուժեն նաև Չինաստանում հավաքված եվրոպական մոդելները։ Դրանց թվում է ռումինական Dacia Spring-ը՝ շուկայում ամենաէժան էլեկտրական մեքենա արտադրողը, որի արտադրանքի գինն սկսվում 16900 եվրոյից։