Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Ջեյմս Օսթինը երեքշաբթի օրը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր․ հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ԱՄՆ-ի հաղորդագրության՝ Օսթինը ցավակցություն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և ընդունել է անվտանգության հետ կապված Թուրքիայի օրինական մտահոգությունները, քննարկել Սիրիայում Թուրքիայի վերջին գործողությունները:
Նախարարն ընդգծել է քաղաքացիական բնակչությանը ցանկացած վնաս հասցնելուց խուսափելու անհրաժեշտությունը և վերահաստատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սերտ համակարգման կարևորությունը՝ ԻՊ-ին ջախջախելու առաքելության շրջանակներում ԱՄՆ ուժերի համար ցանկացած ռիսկ կանխելու համար: