ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Financial times պարբերականի հրապարակումը, թե Ռուսաստանն ու Ուկրաինան էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու շուրջ բանակցություններ են սկսել։
«Հիմա շատ հրապարակումներ կան, որ ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Նույնիսկ ամենահեղինակավոր պարբերականները չեն խորշում նման բաներից»,- ասել է նա։
Ներկայացնում ենք Պեսկովի հայտարարությունների առանցքային կետերը.
- Ուկրաինական զորքերը պետք է լքեն ռուսական տարածքները։
- Ռուսաստանը նախատեսում է հաղթանակի 80-ամյակին հրավիրել օտարերկրյա պետությունների առաջնորդներին, և ուրախ կլինի բոլոր նրանց, ովքեր կժամանեն։
- Մոսկվան Հաղթանակի օրվա մոտենալուն զուգընթաց կտեղեկացնի, թե որ առաջնորդներին է Մոսկվան հրավիրել։
- Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման կոնկրետ ծրագրեր չկան։
- Կան այլ երկրների միջուկային զսպման ուժերի ռազմական մարզումների ծանուցման որոշակի մեխանիզմներ։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են արձագանքում։
- Մոսկվան չի միջամտում եվրոպական վեճերին, բայց ավելի շատ դուր է գալիս Օրբանի կառուցողական գիծը։