Միջազգային

ԱՄՆ-ում ավելի քան 51 միլիոն մարդ վաղաժամկետ է քվեարկել

Նոյեմբերի 5-ին նշանակված նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում ավելի քան 51 միլիոն ընտրող օգտվել է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից:

The Hill հրատարակության տեղեկատվության համաձայն՝ միլիոնավոր ամերիկացիներ 60-րդ նախագահական ընտրություններին ընդառաջ շարունակում են քվեարկել փոստով և ընտրատեղամասերում:

Այն նահանգներում, որոնք թույլ են տալիս վաղաժամ քվեարկություն, ավելի քան 24 միլիոն մարդ քվեարկել է փոստով, իսկ մոտ 27 միլիոնը անձամբ է քվեարկել:

Կարևոր նահանգներ, ինչպիսիք են Միչիգանը, Փենսիլվանիան և Հյուսիսային Կարոլինան, արդեն գրանցել են ավելի քան 1,44 միլիոն վաղաժամ ձայն:

Արտահերթ քվեարկությունը կշարունակվի մինչև ընտրությունների օրը, իսկ փոստով կամ ընտրատեղամասերում տրված ձայները կհաշվարկվեն նոյեմբերի 5-ին տրված ձայների հետ միասին՝ ընտրատեղամասերի փակումից հետո:

2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռեկորդային մասնակցություն է գրանցվել՝ 66,6%, երբ քվեարկել է գրեթե 159 միլիոն մարդ: