Միջազգային

Զուրաբիշվիլիին կանչել են դատախազություն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիին հրավիրել են դատախազություն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման մասին իր հայտարարության համար:

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման ապացույցներ, ինչի կապակցությամբ, օրենքով սահմանված կարգի համաձայն, քննչական մարմինների կողմից ս․թ․ հոկտեմբերի 31-ին նա կանչվել է հարցաքննության»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։